ԴԱՐՖՈՒՐՈՒՄ ԳՐԵԹԵ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀՐԿԻԶՎԵԼ Է ԱՎԱՆ<br />


ԴԱՐՖՈՒՐՈՒՄ ԳՐԵԹԵ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀՐԿԻԶՎԵԼ Է ԱՎԱՆ

  • 08-10-2007 19:08:00   | Սուդան  |  Միջազգային
ԴԱՐՖՈՒՐ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դարֆուրում երկրի երեսից ջնջվել է Խասկանիտա բնակավայրը, որը գտնվում էր սուդանական բանակի վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ը: Ավանը, «որը գտնվում է կառավարության վերահսկողության տակ, ամբողջությամբ այրվել է, բացառությամբ մի քանի շինությունների»,- ասվում է ՄԱԿ-ի Սուդանի առաքելության հայտարարության մեջ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն նշում ենթադրյալ հրկիզողներին, սակայն ընդգծում են, որ Սուդանի կառավարության զորքերը բնակավայրը գրավել էին անցած շաբաթ մոտակայքում գտնվող Աֆրիկյան միության ուժերի ռազմակայանի վրա դարֆուրցի ապստամբների հարձակումից հետո, որի հետեւանքով սպանվել էին 10 խաղաղարարներ:
Նոյյան տապան  -   Միջազգային