ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆԻ<br /> ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆԻ
ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

  • 08-10-2007 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ցիցիկյանի հուշատախտակը բացվեց սեպտեմբերի 8-ին Երեւանի Թամանյան 1ա հասցեում, որտեղ ապրել է ջութակահարուհին: Հուշատախտակի հեղինակն է քանդակագործ Յուրի Պետրոսյանը, որը հեղինակել է նաեւ Արամ Խաչատրյանի եւ Հովհաննես Այվազովսկու հուշարձանները: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարո Վարդանյանի խոսքերով, «մայրաքաղաքը որքան հարստանում եւ գեղեցկանում է նման հուշատախտակներով, այնքան աղքատանում ենք մենք` գիտակցելով, որ մեզ հետ չեն մեր անվանի արվեստագետները»: Կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանը նշեց, որ Ա.Ցիցիկյանը ոչ միայն անզուգական ջութակահարուհի էր, բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարող, այլեւ հիանալի տեսաբան. նրա գրչին են պատկանում «Աղեղնավոր նվագարանների պատմություն» մենագրությունը եւ բազմաթիվ այլ աշխատություններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play