ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ<br /> ՄԱԿ-Ի ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ<br /> ՔԱՐՏՈՒՂԱՐԸ<br />


ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ
ՄԱԿ-Ի ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ
ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

  • 04-10-2007 19:37:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցի լուծման գործընթացի հետագա ձգձգումը սպառնալիքի տակ է դնում 1999 թվականի հունիսից ի վեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի բոլոր ձեռքբերումները երկրամասում: Այս կարծիքին է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր ներկայացրած զեկույցում Պան Գի Մունը բանակցություններին մասնակից կողմերին կոչ է անում «կոնկրետ եւ իրատեսական առաջարկություններ անել» ներկայումս տեղի ունեցող բանակցությունների ընթացքում: «ՄԱԿ-ը լուրջ է վերաբերվում այդ բանակցություններին եւ սպասում է, որ կողմերը եւ «եռյակը» (Ռուսաստան, ԱՄՆ եւ ԵՄ) իրենցից կախված ամեն ինչ կանեն համաձայնության հասնելու համար, որը կկարողանար արժանանալ Անտվանգության խորհրդի հավանությանը»,- նշել է Պան Գի Մունը:
Նոյյան տապան  -   Միջազգային