ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ<br /> ՀԱՄԱՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ»<br />


ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՄԱՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ»

  • 04-10-2007 19:30:00   | Կորեայի Հանր.  |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փհենյանում կայացած արարողության ժամանակ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Իրը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Նո Մու Հենը ստորագրել են ութ կետից բաղկացած «Խաղաղության եւ համատեղ բարգավաճման հռչակագիր»: Այդ փաստաթուղթը ամփոփում է հոկտեմբերի 2-4-ը կայացած 2007-ի միջկորեական գագաթնաժողովի արդյունքները: Հռչակագրում երկու Կորեաների միջեւ խաղաղության ապահովման, համատեղ բարգավաճման եւ ռազմական ոլորտում թշնամանքի դադարեցման կոչ է արվում: Փաստաթուղթն արձանագրում է մի ամբողջ շարք պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել երկու երկրների բանակցությունների ընթացքում: Այդ թվում` ներդրումների ընդլայնում սահմանով եւ համագործակցություն տնտեսական նախագծերի իրականացման գործում, ներառյալ Նամպհո հյուսիսկորեական նավահանգստային քաղաքում նավաշինական համալիրի համատեղ շինարարություն: Գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ վերականգնելու երկաթուղային կանոնավոր հաղորդակցությունը ԿԺԴՀ-ի եւ ԿՀ-ի միջեւ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play