ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԵՎ<br /> ՀԱՄԱՏԵՂ ԲԱՐԳԱՒԱՃՄԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ»<br />


ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԵՎ
ՀԱՄԱՏԵՂ ԲԱՐԳԱՒԱՃՄԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ»

  • 04-10-2007 19:30:00   |   |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փհենյանում կայացած արարողութեան ժամանակ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Իրը եւ Կորեայի Հանրապետութեան նախագահ Նո Մու Հենը ստորագրել են ութ կէտից բաղկացած «Խաղաղութեան եւ համատեղ բարգաւաճման հռչակագիր»: Այդ փաստաթուղթը ամփոփում է հոկտեմբերի 2-4-ը կայացած 2007-ի միջկորէական գագաթնաժողովի արդիւնքները: Հռչակագրում երկու Կորեաների միջեւ խաղաղութեան ապահովման, համատեղ բարգաւաճման եւ ռազմական ոլորտում թշնամանքի դադարեցման կոչ է արւում: Փաստաթուղթն արձանագրում է մի ամբողջ շարք պայմանավորվածություններ, որ ձեռք են բերուել երկու երկրների բանակցութիւնների ընթացքում: Այդ թւում` ներդրումների ընդլայնում սահմանով եւ համագործակցութիւն տնտեսական նախագծերի իրականացման գործում, ներառեալ Նամպհո հիւսիսկորեական նավահանգստային քաղաքում նավաշինական համալիրի համատեղ շինարարութիւն: Գագաթնաժողովում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել նաեւ վերականգնելու երկաթուղային կանոնաւոր հաղորդակցութիւնը ԿԺԴՀ-ի եւ ԿՀ-ի միջեւ:
  -   Միջազգային