ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ<br /> ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ<br />


ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ
ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

  • 04-10-2007 19:28:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում խաղաղապահ գործունեության հարցերը կլինեն հոկտեմբերի 4-ին Դուշանբեում այդ կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: «Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) եւ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) մինսկյան նստաշրջանի (2006 թվականի հունիս) որոշումների կատարման ընթացքը, որոնք, մասնավորապես, նախատեսում են Կազմակերպության գործառնական հնարավորությունների ընդլայնում»,- ասել է Կամինինը: «Այդ առնչությամբ կքննարկվեն Կազմակերպության շրջանակում խաղաղապահ գործունեության մեխանիզմի նորմատիվային եւ կազմակերպական ձեւակերպմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի եւ Արտակարգ իրավիճակների կոորդինացիոն հանձնաժողովի ստեղծմանն ուղղված փաստաթղթերի նախագծերը»,- ավելացրել է դիվանագետը: ՀԱՊԿ ԱԳՆԽ աշխատանքին, ըստ Կամինինի, կմասնակցեն Հայաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play