ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ<br /> ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐԸ<br />


ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ
ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐԸ

  • 04-10-2007 19:28:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) շրջանակում խաղաղապահ գործունէութեան հարցերը կլինեն հոկտեմբերի 4-ին Դուշանբեում այդ կազմակերպութեան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմնական թեմաներից մէկը: Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: «Նախատեսւում է քննարկել ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի (ՀԱԽ) եւ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) մինսկեան նստաշրջանի (2006 թուականի յունիս) որոշումների կատարման ընթացքը, որոնք, մասնաւորապէս, նախատեսում են Կազմակերպութեան գործառնական հնարաւորութիւնների ընդլայնում»,- ասել է Կամինինը: «Այդ առնչութեամբ կքննարկուեն Կազմակերպութեան շրջանակում խաղաղապահ գործունէութեան մեխանիզմի նորմատիւային եւ կազմակերպական ձեւակերպմանը, անօրինական միգրացիայի դէմ պայքարի հարցերով զբաղուող իրաւասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի եւ Արտակարգ իրավիճակների կոորդինացիոն յանձնաժողովի ստեղծմանն ուղղուած փաստաթղթերի նախագծերը»,- աւելացրել է դիւանագէտը: ՀԱՊԿ ԱԳՆԽ աշխատանքին, ըստ Կամինինի, կմասնակցեն Հայաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարները:
  -   Միջազգային