«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԲԱԺՆԵՏԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՎ ԿԱԼԱՆՎԵԼ Է,<br /> ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը<br />


«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԲԱԺՆԵՏԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՎ ԿԱԼԱՆՎԵԼ Է,
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը

  • 03-10-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռոյալ Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանը հոկտեմբերի 3-ին վերադարձել է Երեւան, օդանավակայանից ոստիկանները նրան ուղեկցել են Երեւանի Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժին, նա կալանավորվել է եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այդպիսով ի կատար է ածվել Քրեական վերաքննիչ դատարանի օգոստոսի 29-ի որոշումը նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու մասին: Այդ որոշմամբ, բուժման նպատակով Իսպանիայում գտնվող Գ.Հակոբյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իսկ նրա մասով գործը կասեցվել էր մինչեւ նրա վերադարձը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գ.Հակոբյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը, հոկտեմբերի 3-ին ինքը միջնորդություն է ներկայացրել Քրեական վերաքննիչ դատարան, խնդրելով քննել Գ.Հակոբյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ինչպես նաեւ գործը կասեցումից հանել եւ դատաքննությունը վերսկսել զույգ ամբաստանյալների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիա» ընկերության փոխտնօրեն Արամ Ղազարյանի մասով գործը քննվում էր Քրեական վերաքննիչ դատարանում` մեղադրողների եւ տուժողի` «Ֆեդերալ Ինվեստմենտ գրուպ»-ի ներկայացուցիչ Վաչե Պետրոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքների հիման վրա: Նրանք բողոքարկում են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը, պահանջելով ամբաստանյալներին հանցավոր ճանաչել մեղադրանքի ողջ ծավալով` հաշիվ-ապրանքագրերը կեղծելու, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու, մաքսանենգության, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու, «Federal Investment Group» ընկերության գույքը խաբեությամբ հափշտակելու մեղադրանքներում: Ա.Ղազարյանի մասով դատական նիստը հոկտեմբերի 3-ին չկայացավ, դատարանի հայտարարությամբ` մեղադրողների բացակայության պատճառով: Մեղադրողները դատարան էին ներկայացել դատական նիստի ժամից 19 րոպե ուշացումով, սակայն արդեն դատարանը նիստը հետաձգել էր մինչեւ հոկտեմբերի 15-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play