ՎԻԵՏՆԱՄՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ<br /> ՏԵՍԱԿՆԵՐ<br />


ՎԻԵՏՆԱՄՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ
ՏԵՍԱԿՆԵՐ

  • 02-10-2007 15:17:00   | Վիետնամ  |  Միջազգային
ՀԱՆՈՅ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գիտնականները բույսերի եւ կենդանիների 11 նոր տեսակ են հայտնաբերել Վիետնամում, այդ թվում` օձի` 1, թիթեռի` 2 եւ խոլորձի 5 տարատեսակ: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով World Wildlife Fund-ի (WWF) տվյալները: Նոր տեսակները հայտնաբերվել են Վիետնամի կենտրոնում գտնվող Թուա Թիեն Հյու գավառի մի հեռավոր վայրում, որը հայտնի է «Կանաչ միջանցք» անվանումով: Ըստ WWF-ի` հայտնաբերված օձի տեսակը հիմնականում ապրում է գետերի մոտ, սնվում գորտերով եւ այլ փոքր կենդանիներով, գլխին ունի դեղնասպիտակ շերտագիծ, մարմնին` կարմիր կետեր, եւ երկարությունը կարող է հասնել ավելի քան 70 սմ-ի: Հայտնաբերված թիթեռի տեսակները Թուա Թիեն Հյուում 1996թ.-ից ի վեր հայտնաբերված 8 տեսակների շարքում են: Խոլորձի նոր տեսակներից երեքը տերեւ չունեն, ինչն անսովոր է այս ծաղկի համար:
Նոյյան տապան  -   Միջազգային