ՎԻԵՏՆԱՄՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ ԵՆ ԲՈՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ<br /> ՏԵՍԱԿՆԵՐ<br />


ՎԻԵՏՆԱՄՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ ԵՆ ԲՈՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ
ՏԵՍԱԿՆԵՐ

  • 02-10-2007 15:17:00   |   |  Միջազգային
ՀԱՆՈՅ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիտնականները բոյսերի եւ կենդանիների 11 նոր տեսակ են յայտնաբերել Վիետնամում, այդ թւում` օձի` 1, թիթեռի` 2 եւ խոլորձի 5 տարատեսակ: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով World Wildlife Fund-ի (WWF) տուեալները: Նոր տեսակները յայտնաբերուել են Վիետնամի կենտրոնում գտնուող Թուա Թիեն Հյու գաւառի մի հեռաւոր վայրում, որը յայտնի է «Կանաչ միջանցք» անուանումով: Ըստ WWF-ի` յայտնաբերուած օձի տեսակը հիմնականում ապրում է գետերի մօտ, սնւում գորտերով եւ այլ փոքր կենդանիներով, գլխին ունի դեղնասպիտակ շերտագիծ, մարմնին` կարմիր կէտեր, եւ երկարությունը կարող է հասնել աւելի քան 70 սմ-ի: Յայտնաբերուած թիթեռի տեսակները Թուա Թիեն Հյուում 1996թ.-ից ի վեր յայտնաբերուած 8 տեսակների շարքում են: Խոլորձի նոր տեսակներից երեքը տերեւ չունեն, ինչն անսովոր է այս ծաղկի համար:
  -   Միջազգային