ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-30-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ «ԵՎՐՈՊԱԿԱՆ<br /> ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»-Ը<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-30-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ «ԵՎՐՈՊԱԿԱՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»-Ը

  • 27-09-2007 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաշտոնապես սեպտեմբերի 21-ին Բելգրադում մեկնարկած «Եվրոպական ժառանգության օրեր»-ին Հայաստանը կմիանա սեպտեմբերի 29-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայանալիք միջացառմամբ: Եվրոպական մշակութային այդ ձեռնարկը Հայաստանում կանցկացվի «Ձեռակերտ եւ անձեռակերտ ժառանգություն» խորագրի ներքո: Ինչպես սեպտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, Եվրոմիության հովանու ներքո 1999թ.-ից ամեն տարի սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր»-ը միավորում են Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ 49 երկրների: Ըստ նրա, «Եվրոպա. ընդհանուր ժառանգություն» կարգախոսի ներքո կազմակերպվող միջոցառումները միլիոնավոր եվրոպացիների համար հանդիսանում են տարբեր ազգերի պատմությունն ու մշակույթը ճանաչելու եւ գնահատելու լավագույն միջոց: Հայաստանում ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան նշեց, որ միջոցառման նպատակն է պահպանել վտանգված կամ անհետացման եզրին գտնվող պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ քարոզել հանդուրժողականություն հարեւան երկրների եւ ժողովուրդների միջեւ: Նշենք, որ սեպտեմբերի 29-30-ին Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում ՀՀ Մշակույթի եւ Բնապահպանության նախարարությունների ենթակայությամբ գործող բոլոր թանգարաններ ու արգելոց-թանգարաններ մուտքը կլինի անվճար:
Նոյյան տապան  -   Մշակույթ