ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԹԵՀՐԱՆԻ`<br /> ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ<br />


ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԹԵՀՐԱՆԻ`
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ

  • 26-09-2007 17:11:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ` նշանակում է թույլ տալ ողջ տարածաշրջանի ապակայունացում»,- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նա ընդգծել է, որ Թեհրանի շուրջ առաջացած ճգնաժամը կարելի է լուծել միայն «կոշտության եւ երկխոսության» հիման վրա: «Իրանն իրավունք ունի ունենալու ատոմային էներգիա խաղաղ նպատակներով: Բայց եթե մենք թույլ տանք Իրանին միջուկային զենքի տիրել, մենք անհանդուրժելի ռիսկի կենթարկենք տարածաշրջանի եւ ողջ աշխարհի կայունությունը: Ես ողջ Ֆրանսիայի անունից կարող եմ ասել, որ այդ ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն կոշտության եւ երկխոսության միասնության հիման վրա»,- հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play