ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՍԱՐԿՈԶԻՆ ԴԷՄ Է ԱՐՏԱՅԱՅՏՈՒԵԼ ԹԵՀՐԱՆԻ`<br /> ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԷՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ<br />


ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՍԱՐԿՈԶԻՆ ԴԷՄ Է ԱՐՏԱՅԱՅՏՈՒԵԼ ԹԵՀՐԱՆԻ`
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԷՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ

  • 26-09-2007 17:11:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Թոյլ տալ Իրանին միջուկային զէնք ունենալ` նշանակում է թոյլ տալ ողջ տարածաշրջանի ապակայունացում»,- ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի ամբիոնից յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նա ընդգծել է, որ Թեհրանի շուրջ առաջացած ճգնաժամը կարելի է լուծել միայն «կոշտության եւ երկխօսութեան» հիման վրայ: «Իրանն իրաւունք ունի ունենալու ատոմային էներգիա խաղաղ նպատակներով: Բայց եթէ մենք թոյլ տանք Իրանին միջուկային զէնքի տիրել, մենք անհանդուրժելի ռիսկի կենթարկենք տարածաշրջանի եւ ողջ աշխարհի կայունութիւնը: Ես ողջ Ֆրանսիայի անունից կարող եմ ասել, որ այդ ճգնաժամը կարող է յաղթահարուել միայն կոշտության եւ երկխօսութեան միասնութեան հիման վրայ»,- յայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:
  -   Միջազգային