ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ<br /> ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 24-09-2007 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԱՐՏԱՇԱՏ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում սեպտեմբերի 23-ին անցկացվեց աթլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Հանրապետության 8-ական լավագույն մարզիկներ հանդես եկան 4 մրցաձեւում: 100 մ վազքատարածությունում հաղթեցին Աննա Քոչինյանը (12.2 վրկ, Վանաձոր) եւ Արման Անդրեասյանը (10.5 վրկ, Երեւան), 800 մ-ում` Գայանե Բուլղուդարյանը (2.20,3 վրկ, Վանաձոր) եւ Արամ Դավթյանը (1.54,5, Արտաշատ), հեռացատկում` Մարինե Հարությունյանը (5 մ, 61 սմ, Երեւան) եւ Արսեն Սարգսյանը (7 մ, 53 սմ, Վանաձոր), գնդահրորդների մրցոմներում` Հեղինե Արզումանյանը (11 մ, 38 սմ, Վանաձոր) եւ (Գուրգեն Սեդրակյանը (11 մ, 50 սմ, Վանաձոր): Մրցաշարի լավագույն մարզիկներ ճանաչվեցին հեռացատկորդ Արսեն Սարգսյանը, վազորդներ Արման Անդեասյանը եւ Աննա Քոչինյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play