ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԿՈՂՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ<br /> ՀԱՄԱՐ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԿՈՂՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ
ՀԱՄԱՐ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 24-09-2007 19:06:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կողմ է արտահայտվել իրանական միջուկային խնդրի լուծման նպատակով Թեհրանի հետ բանակցությունների վարելուն: Այս մասին նա հայտարարել է «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում: Սարկոզիի կարծիքով, չի կարելի թույլ տալ, որպեսզի Թեհրանը միջուկային զենք ստեղծեի: Միաժամանակ նա ավելացրել է, որ Իրանի ռմբակոծությունը չի համարում այդ երկրի վրա ազդելու միակ հնարավոր միջոց: «Այս երկու ծայրահեղ դիրքորոշումների միջեւ տեղ կա այնպիսի գործողությունների համար, ինչպիսին են բանակցությունները եւ պատժամիջոցների խստացումը, բանավիճելու եւ Արեւմուտքի ավելի կարծր դիրքորոշման համար: Ես չեմ օգտագործում «պատերազմ» բառը Իրանի առնչությամբ: Այն կարծիքը, թե այլ ճանապարհ չկա Իրանին հնազանդեցնելու համար, քան ռազմական ուղին, ճիշտ չէ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նոյյան տապան  -   Միջազգային