ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԽԻԿՈՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 9-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ<br /> ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԻ ՀԵՏ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԽԻԿՈՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 9-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ
ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԻ ՀԵՏ

  • 24-09-2007 16:59:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին կայացան Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի 9-րդ փուլի հանդիպումները: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ (Հնդկաստան): Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Լեկո-Սվիդլեր պարտիայում: Կրամնիկը պարտվեց Մորոզեւիչին, Գելֆանդը` Գրիշչուկին: Մրցաշարային աղյուսակը 9 փուլից հետո 6 միավորով գլխավորում է Անանդը: Գելֆանդն ունի 5, Կրամնիկը, Գրիշչուկը եւ Լեկոն` 4,5-ական, Արոնյանը եւ Մորոզեւիչը` 4-ական, իսկ Սվիդլերը` 3-5 միավոր: 10-րդ փուլում Արոնյանը սպիտակներով կմրցի Գրիշյուկի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play