ԱԼ-ԲԱՐԱԴԵԻ. ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ<br />


ԱԼ-ԲԱՐԱԴԵԻ. ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

  • 17-09-2007 19:15:00   | Ավստրիա  |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանական միջուկային ծրագիրը իրենից անմիջական սպառնալիք չի ներկայացնում,- Իրանի դեմ հնարավոր պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի արտահայտությունների առնչությամբ հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն ալ-Բարադեին: Ալ-Բարադեին վճռականորեն դեմ է արտահայտվել ուժի գործադրմանը իրանական խնդրի լուծման հարցում, առավել եւս, որ այժմ, ըստ նրա, Իրանը համաձայնել է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ` իր միջուկային անցած գործունեությունը պարզաբանելու եւ վստահությունը վերականգնելու նպատակով: Նա նշել է, որ արդեն նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին գործակալությունը եզրակացություն կանի, թե որքան սերտ եւ արդյունավետ է համագործակցում Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային