2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ<br />


2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

  • 17-09-2007 14:14:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թվականին նախատեսվում է Հայաստանում առաջին անգամ կառավարական մակարդակով անցկացնել Իրանի մշակույթի օրեր: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հասմիկ Պողոսյանի խոսքերով, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի սկզբին, երբ հայկական պատվիրակությունը, իրանական կողմի հրավերով, մասնակցել է Թեհրանում կայացած 120 չմիավորված երկրների նախաձեռնությամբ անցկացված Մարդու իրավունքներին եւ մշակութային բազմազանությանը նվիրված խորհրդաժողովին: Խորհրդաժողովի ավարտին Թեհրանում հիմնադրվել է Մշակութային բազմազանության կենտրոն: Մշակույթի նախարարը նշեց, որ Հայաստանում բազմիցս կազամակերպվել են իրանական մշակույթին նվիրված միջոցառումներ, սակայն պետական մակարդակով Իրանի մշակույթի օրեր երբեւէ չեն անցկացվել: «Ուստի Թեհրանում Իրանի մշակույթի նախարարի հետ պայմանավորվեցինք կազամկերպել այդ անհրաժեշտ մշակութային միջոցառումը»,- ասաց նա: Նախարարի խոսքով, չնայած, որ այս տարի ավարտվել է Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակութային համագործակցության պայմանագրի ժամկետը, սակայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սպասվում է իրականական պատվիրակության այց Երեւան, որի ժամանակ կստորագրվի նոր պայմանագիր, եւ կորոշվի Իրանի մշակույթի օրերի անցկացման հստակ ժամանակացույցը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play