ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԴԱՄԱՆԴԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԵՆ<br /> ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԴԱՄԱՆԴԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԵՆ
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

  • 15-09-2007 21:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության եւ ռուսական «Ալռոսա» ընկերության միջեւ ստորագրված համագործակցության համաձայանագրի համաձայն, ռուսական կողմը հայկական ձեռնարկություններում վերամշակելու նպատակով անսհամանափակ քանակությամբ թանկարժեք քարերի հումք կտրամադրի: Ինչպես սեպտեմբերի 15-ի ասուլիսում նշեց Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գագիկ Աբրահամյանը, ներկայումս հանրապետության ադամանդի վերամշակման ձեռնարկությունների 80%-ը կամ 30-40-ը չեն աշխատում: Իսկ համաձայանագիրը, ըստ նրա, հնարավորություն է տալիս մինչեւ տարեվերջ դրանք ամբողջությամբ գործարկել: Գ.Աբրահամյանի խոսքերով, վերամշակված քարերի մի մասը կտեղադրվեն ոսկերչական իրերի վրա, մնացածը կուղարկվեն Ռուսաստան: Բացի այդ, «Ալռոսա»-ն նախատեսում է Հայաստանում թանկարժեք քարերի վերամշակման համատեղ գործարան հիմնել: Գ.Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերի 20-ին Երեւանում կկազմակերպվի ոսկերչական իրերի միջազգային ցուցահանդես, որին կմասնակցեն աշխարհի հայտնի ընկերություններ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն