ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ 16 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԽՈԼԵՐԱՅՈՎ<br />


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ 16 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԽՈԼԵՐԱՅՈՎ

  • 14-09-2007 19:35:00   | Իրաք  |  Միջազգային
ԷՐԲԻԼ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Իրաքի երեք շրջաններում 16 հազար մարդ վարակվել է խոլերայով: Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, օգոստոսի 23-ից մինչ օրս Սուլեյմանիյեում խոլերայով վարակվել է 6 հազար, Քերքյուքում` 7 հազար, եւ Էրբիլում` 3 հազար մարդ: Նշվում է, որ հիվանդությունը շատ արագ կերպով տարածվում է Իրաքի հյուսիսային շրջաններում, որտեղ բնակվում է մոտ 3 մլն մարդ: Տեղեկությունների համաձայն, ՄԱԿ-ի եւ Իրաքի ներկայացուցիչները աշխատանքներ են իրականացնում այդ շրջաններում հիվանդության դեմ պայքարելու համար:
Նոյյան տապան  -   Միջազգային