«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԾՐԱԳՐԵՐԸ<br /> ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԲ-Ն ՓՆՏՐՈՒՄ Է ԴՈՆՈՐՆԵՐ<br />


«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԾՐԱԳՐԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԲ-Ն ՓՆՏՐՈՒՄ Է ԴՈՆՈՐՆԵՐ

  • 13-09-2007 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի երկրորդ վարկային ծրագիրը սկսելու համար Համաշխարհային բանկը փնտրում է դոնոր կազմակերպություններ: Ինչպես սեպտեմբերի 13-ի ասուլիսում նշեց ՀԲ-ի Երեւանի գրասենյակի մասնավոր հատվածի ծրագրերի պատասխանատու Կարեն Գրիգորյանը, քանի որ հիմնադրամի աշխատանքներն իրականացվել են բավականին արդյունավետ, ուստի բանկը նպատակահարմար է գտել դրանք շարունակել: Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնեց, որ ՀԲ-ի կողմից 5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ստացած առաջին ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին: Ծրագրի արդյունքում մշակվել են Հայաստանում ինկուբատորների գործունեության եւ գիտելիքահենք տնտեսության ձեւավորման մոդելները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն