ԹՈՒՐՔԻԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ «ԳԱԶՊՐՈՄ»-Ը<br /> ՄՏԱԴԻՐ Է ԶԲԱՂՎԵԼ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԴԱՌՆԱԼՈՒՑ<br /> ՀԵՏՈ<br />


ԹՈՒՐՔԻԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ «ԳԱԶՊՐՈՄ»-Ը
ՄՏԱԴԻՐ Է ԶԲԱՂՎԵԼ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԴԱՌՆԱԼՈՒՑ
ՀԵՏՈ

  • 13-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու հարցերով կզբաղվի այն բանից հետո, երբ ռուսաստանյան «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունից կգնի Հրազդանի ՋԷԿ-ի մնացած 4 էներգաբլոկները. ներկայումս այն միայն ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի սեփականատերն է: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ ընկերության բաժնետեր, «Գազպրոմ» ԲԲԸ-ի կառավարման կոմիտեի փոխնախագահ Վալերի Գոլուբեւը: Նրա խոսքերով, տարբերություն չկա, թե որտեղ կվաճառվի Հրազդանի ՋԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան: Վ.Գոլուբեւի ունեցած տվյալներով, Թուրքիայում էլեկտրաէներգիայի գները բավականին բարձր են: Նա բնական համարեց նաեւ, որ հետագայում անհրաժեշտ կլինի միասնականացնել Հայաստանի եւ Թուրքիայի էներգահամակարգերը: Վ.Գոլուբեւը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետը ՌԴ իր պաշտոնակցին է դիմել Հրազդանի ՋԷԿ-ի չորս էներգաբլոկները հենց «Գազպրոմ»-ին փոխանցելու առաջարկով: Ներկայումս այդ հարցի լուծումը ՌԴ գերատեսչությունների հետ համաձայնեցման փուլում է: Նշենք, որ Հրազդանի ՋԷԿ-ի չորս էներգաբլոկները Ռուսաստանին էին հանձնվել «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով, իսկ 5-րդ էներգաբլոկը «Գազպրոմ»-ին` 2006-08թթ.-ին Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի գինը 1000 խմ-ի համար 110 դոլար մակարդակի վրա թողնելու դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն