ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է 14 ՏՈՆՆԱ ՔԱՇՈՎ ՍՈՒՊԵՐՌՈՒՄԲ<br />


ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է 14 ՏՈՆՆԱ ՔԱՇՈՎ ՍՈՒՊԵՐՌՈՒՄԲ

  • 13-09-2007 17:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար ԱՄՆ-ն ունի 14 տոննա քաշով հզորագույն ռումբ, որն ընդունակ է խոցել գետնի խորքում տեղավորված թիրախներ, եւ ըստ իր բնութագրերի գերազանցում է Ռուսաստանում փորձարկված վակուումային ռումբին: Սեպտեմբերի 12-ին այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի ՌՕՈՒ շտաբի պետի նախկին տեղակալ, Իրանի հանդեպ քաղաքականության ոչ կառավարական կոմիտեին կից փորձագիտական խորհրդի նախագահ, պահեստի գեներալ-լեյտենանտ Թոմաս Մակիներնին: «Մենք ունենք 30 հազար ֆունտ (14 տոննա) քաշով ներթափանց գործողության նոր զանգվածեղ ռումբ, որը իսկապես ընդունակ է ծակել-անցնել»,- հայտարարել է գեներալը: «Ռուսական զենքը... նետվել էր այն բարձրացրած ինքնաթիռից. դա ներթափանց գործողության ռումբ չէ: Իսկ մենք ունենք ներթափանց ռումբ. ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ խորություն այն կարող է ծակել-անցնել, բայց Իրանում Ահմադինեջադը ոչ մի բան չունի, որը մենք չկարողանանք ծակել-անցնել»,- հայտարարել է Թոմաս Մակիներնին:
Նոյյան տապան  -   Միջազգային