ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ 45 ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ 45 ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ

  • 13-09-2007 17:05:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում ԱՄՆ-ի հրամանատարությամբ հանդես եկող միջազգային կոալիցիայի զորքերը եւ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը Աֆղանստանի հարվում ոչնչացրել են մոտ 45 գրոհայինների: Այս մասին սեպտեմբերի 13 հաղորդել է «AFP» գործակալությունը: Ըստ տեղեկությունների, թալիբ գրոհայինները Ուրուզգան նահանգում հարձակում են գործել աֆղանստանցի եւ միջազգային կոալիցիայի զինծառայողների դեմ: Վերջիններս բացել են պատասխան կրակ, ինչի արդյունքում էլ սպանվել են գրոհայինները:
Նոյյան տապան  -   Միջազգային