ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՌՈՒԲԵՆ<br /> ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀԱՅՏԱՀԱՆԴԵՍԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՌՈՒԲԵՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀԱՅՏԱՀԱՆԴԵՍԸ

  • 13-09-2007 16:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կամերային թատրոնում սեպտեմբերի 16-ին կկայանա Ռուբեն Փաշինյանի չորրորդ` «ՊՌոստո» (ռուսերեն) ժողովածուի հայտահանդեսը: Գրողի նոր ժողովածուում ընդգրկված են ռուսական ինտերնետ-մրցույթների մասնակից եւ մրցանակակիր ստեղծագործություններ: Այս ժողովածուն «PR» ցիկլի եզրափակիչ գիրքն է: Առաջին երեքը` «Համր մարգարեն», «C.M.C.» եւ «PR», ինչպես նաեւ «PR» աուդիոգիրքը նախկինում արդեն ներկայացվել են հայ եւ ռուս ընթերցողի դատին: Վերջին նախագծում` «PR» աուդիոգրքում, Ռ.Փաշինյանի ստեղծագործությունները հնչում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի բանաստեղծ-արձակագիրների կատարմամբ: Այդ չորս գրքերի մոտիվներով գրվել է պիես («Եռատում կամ... Իլիոն-2»), որը շուտով կներկայացվի հայ, իսկ ավելի ուշ նաեւ ռուս հանդիսատեսի դատին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play