ՀՀ-Ի ԵՎ ԳԴՀ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ՀՀ-Ի ԵՎ ԳԴՀ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 12-09-2007 17:36:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 12-ին Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ կնքվեց միջկառավարական համագործակցության զարգացման համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ԳԴՀ-ի Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ռոլֆ Բալդուսը: Ըստ համաձայնագրի, ԳԴՀ-ի կառավարությունը 2007-2008թթ.-ին Հայաստանին կտրամադրի 79,5 մլն եվրո, որից 74 մլն եվրոն ուղղված կլինի ֆինանսական համագործակցության, իսկ 5,5 մլն եվրոն` տեխնիկական աջակցության ծրագրերին: Ինչպես նշեց Վ.Խաչատրյանը, ֆինանսավորումը նպատակաուղղվելու է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության եւ հիպոթեքային վարկավորման զարգացմանը, Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադի եւ Գյումրիի բարձրավոլտ 2-րդ ենթակայանի վերականգնմանը եւ այլ հիմնախնդիրների լուծմանը: Ռ.Բալդուսի խոսքերով, գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաեւ 2009թ.-ին սկսել «Զարգացմանն ուղղված համայնքային կառավարում» ծրագիրը, որի համար կտրամադրվի ընդհանուր առմամբ 3,5 մլն եվրո: Նշենք, որ երկու երկրների կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցությունն իրականացվում է 1993թ.-ից, որի ընթացքում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 200 մլն եվրո:
Նոյյան տապան  -   Տնտեսություն