ՄԵԽԻԿՈՅՈՒՄ 8 ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ<br /> ԿԱՆՑԿԱՑՎԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՄԱՐՏԸ<br />


ՄԵԽԻԿՈՅՈՒՄ 8 ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՄԱՐՏԸ

  • 12-09-2007 16:50:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 12-ին Մեխիկոյում տեղի կունենա շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու վիճակահանությունը: Մրցաշարը, որին կմասնակցեն աշխարհի 8 ուժեղագույն գրոսմայստերներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Պետեր Լեգոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Լեւոն Արոյանը (Հայաստան), կտեւի 3 շաբաթ: Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով: Լեւոն Արոյանին որպես մարտավկա մրցումներում կօգնի Գաբրիել Սարգսյանը: Սեպտեմբերի 13-ին կկայանան առաջին փուլի հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ