ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ<br />


ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

  • 12-09-2007 12:15:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սեպտեմբերի 12-ին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: «Այսօր ես որոշում եմ ընդունել վարչապետի պաշտոնից հեռանալու մասին»,- լրագրողներին հայտարարել է Սինձո Աբեն: Ըստ վարչապետի, այդ քայլի համար պատճառ է դարձել ահաբեկչության դեմ պայքարի մասին հատուկ օրենքի գործողության ժամկետը երկարացնելու հարցի շուրջ Դեմոկրատական կուսակցության գլխավորած երկրի ընդդիմության հետ փոխզիջման հասնելու անհնարինությունը: Նշենք, որ տվյալ օրենքը ուժի մեջ է մինչեւ նոյեմբերի 1-ը: Ըստ այդ օրենքի, ճապոնացի լցարկողները 2001թ. ի վեր գտնվում են Հնդկական օվկիանոսում եւ վառելիք են մատակարարում Աֆղանստանում խաղաղարար առաքելությանը մասնակցող կոալիցիայի նավերին: «Պետք է փոխել իրավիճակը: Հավանաբար ահաբեկչության դեմ պետք է պայքարել այլ վարչապետի ղեկավարությամբ» ,- հայտարարել է Աբեն: Ըստ վարչապետի չի կարելի դադարեցնել ճապոնացի զինվորականների գործունեությունը, որը «այդպիսի բարձր գնահատականի է արժանացել համաշխարհային հանրության կողմից»:
Նոյյան տապան  -   Միջազգային