ՖԼԱՆԴՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԲԵԼԳԻԱՅԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ<br /> ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՖԼԱՆԴՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԲԵԼԳԻԱՅԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 11-09-2007 17:18:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆլամանդական ուլտրա-աջերը սեպտեմբերի 10-ին չեն կարողացել Ֆլանդրիայի խորհրդարանում անցկացնել իրենց տարածաշրջանը Բելգիայից անջատելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին օրինագիծը: Ըստ տեղական լրատվամիջոցների, Ֆլանդրիայի խորհրդարանի լիագումար նստաշրջանում Բելգիայից անջատվելու մասին շտապ կարգով հանրաքվե անցկացնելու «Վլաամս բելանգ» («Ֆլամանդական շահ») ազգայնական դաշինքի պահանջի օգտին քվեարկել է 127 պատգամավորներից 32-ը: Իրենց պահանջը ազգայնականների առաջնորդ Ֆիլիպ Դեւինտերը պատճառաբանել է ներկայիս քաղաքական ճգնաժամի անլուծելիությամբ, որի հետեւանքով Բելգիան արդեն երեք ամիս է` չի կարողանում նոր կառավարություն ձեւավորել: Ճգնաժամը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումների խնդրին առնչվող վալլոնյան (ֆրանսալեզու) եւ ֆլամանդական (նիդերլանդալեզու) կուսակցությունների միջեւ առկա սուր հակասություններով: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, Բելգիայի բաժանման գաղափարը պաշտպանում է ֆլամանդների 40 տոկոսը եւ վալլոնների 3 տոկոսից ոչ ավելին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play