ՖԼԱՆԴՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԲԵԼԳԻԱՅԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ<br /> ՀԱՆՐԱՔՈՒԷ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆԸ<br />


ՖԼԱՆԴՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԲԵԼԳԻԱՅԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՆՐԱՔՈՒԷ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆԸ

  • 11-09-2007 17:18:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆլամանդական ուլտրա-աջերը սեպտեմբերի 10-ին չեն կարողացել Ֆլանդրիայի խորհրդարանում անցկացնել իրենց տարածաշրջանը Բելգիայից անջատելու վերաբերեալ հանրաքուէի անցկացման մասին օրինագիծը: Ըստ տեղական լրատվամիջոցների, Ֆլանդրիայի խորհրդարանի լիագումար նստաշրջանում Բելգիայից անջատուելու մասին շտապ կարգով հանրաքուէ անցկացնելու «Վլաամս բելանգ» («Ֆլամանդական շահ») ազգայնական դաշինքի պահանջի օգտին քուէարկել է 127 պատգամաւորներից 32-ը: Իրենց պահանջը ազգայնականների առաջնորդ Ֆիլիպ Դեւինտերը պատճառաբանել է ներկայիս քաղաքական ճգնաժամի անլուծելիությամբ, որի հետեւանքով Բելգիան արդէն երեք ամիս է` չի կարողանում նոր կառավարութիւն ձեւաւորել: Ճգնաժամը պայմանաւորուած է սահմանադրական բարեփոխումների խնդրին առնչուող վալլոնյան (ֆրանսալեզու) եւ ֆլամանդական (նիդերլանդալեզու) կուսակցութիւնների միջեւ առկայ սուր հակասություններով: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, Բելգիայի բաժանման գաղափարը պաշտպանում է ֆլամանդների 40 տոկոսը եւ վալլոնների 3 տոկոսից ոչ աւելին:
  -   Միջազգային