ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ՍԱՍՏԻԿ ՇՈԳԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է 25 ՄԱՐԴ<br />


ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ՍԱՍՏԻԿ ՇՈԳԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է 25 ՄԱՐԴ

  • 06-09-2007 13:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին 8 օրերի ընթացքում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գրանցված սաստիկ շոգերի հետեւանքով մահացել է 25 մարդ: Այս մասին հաղորդում են ամերիկյան աղբյուրները: Ըստ տեղեկությունների, միայն Լոս Անջելեսում գրանցվել է մահացության 15 դեպք: Նահանգի հարավային մասի անապատային շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի: Օդորակիչների համատարած օգտագործման պատճառով անջատվել են մի քանի ենթակայաններ, ինչի հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ակնկալվում է, որ մոտակա օրերին Կալիֆորնիայում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
Նոյյան տապան  -   Միջազգային