ՌԱԴԱՆ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ<br /> ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՌԱԴԱՆ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

  • 04-09-2007 20:06:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին` վերացնելով ժողովրդական պատգամավորների, նախագահի եւ դատավորների անձեռնմխելիությունը: Այս որոշման օգտին քվեարկել են ներկա գտնվող 263 պատգամավորներից 259-ը: Օրինագիծն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որը պետք է որոշի դրա` սահմանադրականության հարցը: Նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ ընդդիմությունը` Յուիլյա Տիմոշենկոյի դաշինքը եւ «Մեր Ուկրաինա» նախագահամետ դաշինքը, Ռադայի այսօրվա նիստը համարում են անօրինական: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահն իր հրամանագրով ցրել էր Գերագույն ռադան եւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ նշանակել սեպտեմբերի 30-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային