ՌԱԴԱՆ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ<br /> ԴԱՏԱՒՈՐՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹԻՒՆԸ<br />


ՌԱԴԱՆ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ
ԴԱՏԱՒՈՐՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹԻՒՆԸ

  • 04-09-2007 20:06:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի Գերագոյն ռադան հաւանութիւն է տուել Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ մտցնելու մասին օրինագծին` վերացնելով ժողովրդական պատգամաւորների, նախագահի եւ դատաւորների անձեռնմխելիութիւնը: Այս որոշման օգտին քուէարկել են ներկայ գտնուող 263 պատգամաւորներից 259-ը: Օրինագիծն ուղարկուել է Սահմանադրական դատարան, որը պէտք է որոշի դրա` սահմանադրականության հարցը: Նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ ընդդիմությունը` Յուիլյա Տիմոշենկոյի դաշինքը եւ «Մեր Ուկրաինա» նախագահամետ դաշինքը, Ռադայի այսօրուայ նիստը համարում են անօրինական: Յիշեցնենք, որ աւելի վաղ նախագահն իր հրամանագրով ցրել էր Գերագոյն ռադան եւ վաղաժամկէտ խորհրդարանական ընտրութիւններ նշանակել սեպտեմբերի 30-ին:
  -   Միջազգային