ԹԱԼԻԲՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԿՈՐԵԱՑԻ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ<br />


ԹԱԼԻԲՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԿՈՐԵԱՑԻ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ

  • 28-08-2007 17:30:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» շարժումը պատրաստ է ազատ արձակել 19 հարավկորեացի պատանդներին, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը վկայակոչելով գրոհայինների ներկայացուցչին: Ըստ նրա, թալիբների եւ Սեուլի պաշտոնական ներկայացուցիչների միջեւ բանակցությունների վերջին փուլի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պատանդների կյանքի դիմաց Աֆղանստանից Հարավային Կորեայի զորակազմի դուրսբերման մասին: «Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Յուսուֆ Ահմադին հաստատել է, որ բանակցությունները եղել են հաջող, սակայն, թե ինչով են դրանք ավարտվել, թալիբը հրաժարվել է պատմել: Այդուհանդերձ, Հարավային Կորեայի նախագահի գրասենյակում հայտարարել են, որ գրոհայինները իրոք համաձայնել են բաց թողնել 19 պատանդներին: Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին թալիբները գրավել էին կորեացի 23 միսիոներների ավտոբուսը: Նրանց ազատելու համար գրոհայինները պահանջում էին Աֆղաստանից դուրս բերել Հարավային Կորեայի զինվորներին, ինչպես նաեւ բանտերից ազատել իրենց կողմնակիցներին:
Նոյյան տապան  -   Միջազգային