ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԴՈՒԺԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ<br /> ԶՈՀՎԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԴՈՒԺԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
ԶՈՀՎԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐ

  • 24-08-2007 18:06:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում ամերիկյան օդուժի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել 2 բրիտանացի զինվոր: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Ըստ տեղեկությունների, Գիլմենդ նահանգում գրոհայինները հարձակում են գործել ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) դեմ: Վերջիններիս օժանդակություն ցույց տալու նպատակով ամերիկյան երկու F-15 ռազմական ինքնաթիռներ ռմբակոծել են տարածքը, ինչի հետեւանքով էլ զոհվել են բրիտանացի զինվորները: Ըստ «Reuters» գործակալության, Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում Մեծ Բրիտանիան 2001թ. ի վեր կորցրել է արդեն 73 զինծառայող:
Նոյյան տապան  -   Միջազգային