ՆՎԱՃԱԾ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ<br /> ԱՌԱՋԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ Է<br />


ՆՎԱՃԱԾ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ
ԱՌԱՋԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ Է

  • 23-08-2007 23:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 23-ի դրությամբ Համահայկական չորրորդ խաղերում մեդալներ են նվաճել 18 քաղաքների մարզիկներ: Ըստ ոսկե մեդալների քանակի առաջին տեղում Երեւանի թիմն է` 21 ոսկե, ինչպես նաեւ 12 արծաթե եւ 11 բրոնզե մեդալներ: Երկրորդը Վանաձորի թիմն է` 4 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ, իսկ երրորդը Գլենդեյլը` 2 ոսկե մեդալով: Մեդալներ են նվաճել նաեւ Արտաշատի` 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե, Կապանի` 1 ոսկե եւ 2 արծաթե, Ախալցխայի` 1 ոսկե եւ 3 բրոնզե, Թեհրանի` 1 ոսկե եւ 4 բրոնզե, Գյումրիի` 1 ոսկե եւ 2 բրոնզե, Թբիլիսիի եւ Մոսկվայի` 1-ական ոսկե, Սպահանի` 6 արծաթե եւ 2 բրոնզե, Ստեփանակերտի` 2 արծաթե եւ 3 բրոնզե, Կիեւի եւ Սոֆիայի` 2-ական արծաթե եւ 1-ական բրոնզե), Խասկովոյի (Բուլղարիա)` 1 արծաթե, Իջեւանի` 2 բրոնզե, Պլովդիվի եւ Աբովյանի` 1-ական բրոնզե, մարզիկները:
Նոյյան տապան  -   Սպորտ