ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԼԵՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԼԵՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

  • 23-08-2007 12:46:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 22-ին Աֆղանստանում թալիբան գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ լեհ զինծառայողները պատահաբար սպանել են 5 խաղաղ բնակիչների: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յարոսլավ Ռիբակը: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լեհական զրահամեքենան հարձակման է ենթարկվել թալիբ գրոհայինների կողմից: Պատասխան կրակի ժամանակ լեհ զինվորները պատահաբար սպանել են խաղաղ բնակիչների: Դեպքի կապակցությամբ սկսվել է հետաքննություն:
Նոյյան տապան  -   Միջազգային