ՊԱՅԹՅՈՒՆ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ՊԱՅԹՅՈՒՆ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 22-08-2007 18:14:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՅՋԻ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 22-ին իրաքյան Բայջի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 20 եւ վիրավորվել մոտ 40 մարդ: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Ըստ տեղեկությունների, մահապարտ ահաբեկիչը ականապատ բենզատարը պայթեցրել է ոստիկանական տեղամասի մոտ: Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նոյյան տապան  -   Միջազգային