ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԵՐԸ<br /> ԴԱՐՁԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ <br />


ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԵՐԸ
ԴԱՐՁԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ

  • 22-08-2007 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համահայկական 4-րդ խաղերի ծրագրով օգոստոսի 21-ին ավարտվեցին սեղանի թենիսի թիմային մրցումները: Կանանց պայքարում հաղթեց Երեւանի թիմը: 2-րդ եւ 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Ստեփանակերտի եւ Վանաձորի ներկայացուցիչները: Տղամարդկանց մրցումներում խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեց Գյումրիի թիմը: Հաջորդ 2 տեղերը գրավեցին Երեւանի եւ Ստեփանակերտի մարզիկները:
Նոյյան տապան  -   Սպորտ