ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ

  • 20-08-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 19-ին առավոտյան, Աշտարակում կյանքի 93-րդ տարում վախճանվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Էդվարդ Իսաբեկյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Նկարիչների միությունից, նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ին` Երեւանի Սայաթ Նովա 51, բնակարան 20 հասցեում: Արվեստասեր հասարակայնությունը նկարչին վերջին հրաժեշտը կտա օգոստոսի 22-ին Երեւանի կամերային երաժշտության տանը: Է.Իսաբեկյանը ծնվել է 1914թ.-ին Իգդիրում: 1931թ.-ին ավարտել է Երեւանի Գեղարդ տեխնիկումը, 1941թ.-ին` Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիան: 1945-2000թթ.-ին դասավանդել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1967-86թթ.-ին եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play