ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ

  • 20-08-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 19-ին առաւօտեան, Աշտարակում կեանքի 93-րդ տարում վախճանուել է Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատուաւոր քաղաքացի Էդվարդ Իսաբեկյանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՀ Նկարիչների միութիւնից, նկարչի հոգեհանգիստը տեղի կունենայ օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ին` Երեւանի Սայաթ Նովա 51, բնակարան 20 հասցեում: Արուեստասէր հասարակայնութիւնը նկարչին վերջին հրաժեշտը կտայ օգոստոսի 22-ին Երեւանի կամերային երաժշտութեան տանը: Է.Իսաբեկյանը ծնուել է 1914թ.-ին Իգդիրում: 1931թ.-ին աւարտել է Երեւանի Գեղարդ տեխնիկումը, 1941թ.-ին` Թբիլիսիի Գեղարուեստի ակադեմիան: 1945-2000թթ.-ին դասաւանդել է Երեւանի Գեղարուեստա-թատերական ինստիտուտում: 1967-86թթ.-ին եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրէն:
  -   Մշակոյթ