ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԾԽԱԽՈՏԻ «ԱՐՔԱՅԻ» ՈՐԴՈՒ<br /> ՀԵՏ<br />


ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԾԽԱԽՈՏԻ «ԱՐՔԱՅԻ» ՈՐԴՈՒ
ՀԵՏ

  • 17-08-2007 14:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի երկվորյակ դստրերից Ջեննան պատրաստվում է ամուսնանալ ծխախոտի «արքայի» որդու հետ: Այս մասին հայտարարել են Բուշ ամուսինները: Ըստ տեղեկությունների, 25-ամյա Ջեննայի եւ նրա ընտրյալի` Հենրի Հեգերի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին: Հարսանիքի օրը դեռեւս որոշված չէ: Նախագահի ապագա փեսայի մասին շատ քիչ բան է հայտնի: Նրա հայրը` Ջոն Հեգերը, Վիրջինիա նահանգի ծխախոտային բիզնեսի «արքան» է: Ժամանակին նա զբաղեցրել է Վիրջինիայի փոխնահանգապետի պաշտոնը: Իսկ այժմ զբաղեցնում է կրթության նախարարի օգնականի պաշտոնը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play