ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԾԽԱԽՈՏԻ «ԱՐՔԱՅԻ» ՈՐԴՈՒ<br /> ՀԵՏ<br />


ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԾԽԱԽՈՏԻ «ԱՐՔԱՅԻ» ՈՐԴՈՒ
ՀԵՏ

  • 17-08-2007 14:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի երկվորյակ դստրերից Ջեննան պատրաստւում է ամուսնանալ ծխախոտի «արքայի» որդու հետ: Այս մասին յայտարարել են Բուշ ամուսինները: Ըստ տեղեկութիւնների, 25-ամեայ Ջեննայի եւ նրա ընտրյալի` Հենրի Հեգերի նշանադրության արարողութիւնը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին: Հարսանիքի օրը դեռեւս որոշուած չէ: Նախագահի ապագայ փեսայի մասին շատ քիչ բան է յայտնի: Նրա հայրը` Ջոն Հեգերը, Վիրջինիա նահանգի ծխախոտային բիզնեսի «արքան» է: Ժամանակին նա զբաղեցրել է Վիրջինիայի փոխնահանգապետի պաշտօնը: Իսկ այժմ զբաղեցնում է կրթութեան նախարարի օգնականի պաշտօնը:
  -   Միջազգային