ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՇԱԿԵԼ ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԻ, ԻՆԿՈՒԲԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏ<br /> ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ,- ԳՏՆՈՒՄ Է «ՎԻԱՍՖԵՐ<br /> ՏԵԽՆՈՊԱՐԿ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ<br />


ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՇԱԿԵԼ ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԻ, ԻՆԿՈՒԲԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ,- ԳՏՆՈՒՄ Է «ՎԻԱՍՖԵՐ
ՏԵԽՆՈՊԱՐԿ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ

  • 16-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտ ներդրումների ներհոսքը եւ նոր տեխնոլոգիաների մուտքը խթանելու համար անհրաժեշտ է տեխնոպարկերին տրամադրել հատուկ տնտեսական գոտու կարգավիճակ, ինչպես նաեւ մշակել տեխնոպարկերի, ինկուբատորների, հատուկ տնտեսական գոտիների մասին օրենսդրություն: Այս կարծիքը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնեց «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանը: «Խոսքը վերաբերում է նշված կառույցների ոչ միայն հարկային եւ մաքսային առավելություններին, այլեւ դրանց գործունեության զուտ կանոնադրական խնդիրներին»,- նշեց Ա.Վարդանյանը: Նա հավելեց, որ «Վիասֆեր Տեխնոպարկ»-ը ներկայումս գործում է առեւտրային կազմակերպությունների օրենսդրական դաշտում` փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակով, ինչը պարտադրում է տեխնոպարկի եւ տեխնոպարկում գործող ընկերությունների միջեւ հարաբերությունները կառուցել առեւտրային հիմունքներով: Նշվեց, որ տեխնոպարկն այդ ձեռնարկություններին տրամադրում է ծառայություններ (նաեւ կոմունալ), տեխնիկական աջակցություն եւ խորհրդատվություն, որոնց տրամադրումը առեւտրային հիմունքներով աննպատակահարմար է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն