ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԵՆԵՐԱԼԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ԵԶԴԻԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԻ<br /> ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՈՐԱԿԵԼ Է ՈՐՊԵՍ<br /> «ԷԹՆԻԿԱԿԱՆ ԶՏՈՒՄ»<br />


ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԵՆԵՐԱԼԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ԵԶԴԻԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԻ
ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՈՐԱԿԵԼ Է ՈՐՊԵՍ
«ԷԹՆԻԿԱԿԱՆ ԶՏՈՒՄ»

  • 16-08-2007 17:35:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 14-ին Իրաքի հյուսիսային հատվածում` Սիրիայի սահմանին, եզդիաբնակ շրջանների դեմ կազմակերպված ահաբեկչական հարձակումը Իրաքում ամերիկյան գեներալներից Բենջամին Միքսոնը որակել է որպես «էթնիկական զտում»: Այս մասին հաղորդում են թուրքական աղբյուրները: «Այս հարձակումը կարելի է որակել որպես էթնիկական զտում, նույնիսկ` կոտորած»,- հայտարարել է ամերիկացի գեներալը: Նշենք, որ եզդիաբնակ շրջաններում մահապարտ ահաբեկիչների իրականացրած 4 պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 500-ի, իսկ վիրավորներինը` 350-ի: Ենթադրվում է, որ այս պայթյունների ետեւում կանգնած է «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային