ԱՄՆ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ<br /> ՆԵՐԱՌԵԼ ԻՐԱՆԻ ԷԼԻՏԱՐ ԶՈՐՔԵՐԸ<br />


ԱՄՆ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ՆԵՐԱՌԵԼ ԻՐԱՆԻ ԷԼԻՏԱՐ ԶՈՐՔԵՐԸ

  • 15-08-2007 20:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն որոշել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկել Իրանի էլիտար զորքերը` 125-հազարանոց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Այս մասին հաղորդում է «Washington Post»-ը: ԱՄՆ-ի վարչակազմի այս որոշումը կապված է Իրաքի եւ Աֆղանստանի գործերին ԻՀՊԿ-ի հարաճուն միջամտության, ինչպես նաեւ այն աջակցության հետ, որը ցուցաբերում է 125-հազարանոց էլիտար կորպուսը ծայրահեղականներին ողջ Մերձավոր Արեւելքում: Այդպիսով ԻՀՊԿ-ն կդառնա առաջին պետական ռազմական ստորաբաժանումը, որը կներառվի ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակում: Սա բացառիկ դեպք է, քանի որ իրանական կորպուսը ներկայացնում է կառավարական ուժերը` ի տարբերություն սովորական ահաբեկչական խմբավորումների, որոնք գործում են ինքնուրույն: WP-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Սպիտակ տան այս որոշումը թույլ կտա արգելափակելու բոլոր «Իսլամական հեղափոխության պահապանների» հաշվեհամարները ԱՄՆ-ի տարածքում: Եվ քանի որ հենց նրանք են գործնականում վերահսկում Իրանի տնտեսության բոլոր ճյուղերը, սպառնալիքի տակ կհայտնվի աշխարհի ցանկացած ձեռնարկություն, որը որեւէ գործնական շահ ունի Իրանում:
Նոյյան տապան  -   Միջազգային