ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ<br /> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

  • 13-08-2007 20:40:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին պաշտոնանկ է արել բոլոր այն նախարարներին, ովքեր չեն անդամակցում «Օրենք եւ արդարություն» իշխող կուսակցությանը: Իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են ազգային կրթության նախարար եւ փոխվարչապետ, «Լեհ ընտանիքների լիգա» կուսակցության առաջնորդ Ռոման Գերտիխը, ինչպես նաեւ «Ինքնապաշտպանություն» կուսակցության անդամներ, աշխատանքի նախարար Աննա Կալատան եւ շինարարության նախարար Անջեյ Աումիլերը: Ըստ վարչապետի, գործադիրում նման փոփոխություններն իրականացվել են «կառավարության վերակառուցման» շրջանակներում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play