ԹԱԼԻԲՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԵՐԿՈՒ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ<br />


ԹԱԼԻԲՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԵՐԿՈՒ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ

  • 13-08-2007 20:05:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 10-ին թալիբներն ազատ են արձակել հարավկորեացի 2 կին պատանդների: Այս մասին հայտարարել է տեղի ցեղախմբերից մեկի առաջնորդը, որին էլ թալիբները հաձնել են կանանց: Գրոհայինները Հարավային Կորեայի պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ դեռեւս 2 օր առաջ էին խոստացել ազատ արձակել հարավկորեացի երկու կանանց, որոնց առողջական վիճակը բավականին ծանր էր: Հարավկորեացի 23 միսիոներներն առեւանգվել էին հուլիսի 19-ին Ղազնի նահանգում: Պատանդներից երկուսին թալիբները սպանել էին: Իսկ մյուս պատանդներին ազատություն շնորհելու դիմաց գրոհայինները պահանջում են բանտերից ազատ արձաակել իրենց համախոհներին: Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ եթե Սեուլի ներկայացուցիչների եւ գրոհայինների միջեւ բանակցությունները չպսակվեն հաջողությամբ, ապա Քաբուլը ռազմական գործողության միջոցով կփորձի ազատել պատանդներին:
Նոյյան տապան  -   Միջազգային