ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՆԱՎԹԻ<br /> ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ<br />


ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՆԱՎԹԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ

  • 13-08-2007 18:40:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի դեպքում Վենեսուելան կդադարեցնի նավթի մատակարարումը: Այս մասին օգոստոսի 11-ին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կարիբյան պետությունների էներգետիկ գագաթնաժողովի ժամանակ: «Եթե ԱՄՆ-ը դարձյալ փորձի Վենեսուելայում կազմակերպել պետական հեղաշրջում, ինչպես դա եղավ 2002թ., ապա մենք կդադարեցնենք նավթ մատակարարել այդ պետությանը»,- նշել է Ուգո Չավեսը: Ըստ նրա, այդ ժամանակահատվածում երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի ետեւում կանգնած է եղել Վաշինգտոնը: Միեւնույն ժամանակ Չավեսն ընդգծել է, որ Վենեսուելան ներկա պահին կատարում է նավթի արտահանման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Նա հույս է հայտնել նաեւ ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրություններից հետո Սպիտակ տան հետ կառուցողական երկխոսության մասին: Վենեսուելայում տեղի ունեցած էներգետիկ գագաթնաժողովի ժամանակ կարիբյան պետությունները կնքել են էներգետիկ անվտանգության պայամանագիր: Գագաթնաժողովի ժամանակ Ուգո Չավեսը հայտարարել է, թե «Վենեսուելան դարերով կարող է նավթով եւ գազով ապահովել տարածաշրջանի պետություններին»:
Նոյյան տապան  -   Միջազգային