ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԷՊՔՈՒՄ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՆԱՒԹԻ<br /> ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ<br />


ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԷՊՔՈՒՄ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՆԱՒԹԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ

  • 13-08-2007 18:40:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի դէպքում Վենեսուելան կդադարեցնի նաւթի մատակարարումը: Այս մասին օգոստոսի 11-ին յայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կարիբեան պետութիւնների էներգետիկ գագաթնաժողովի ժամանակ: «Եթէ ԱՄՆ-ը դարձեալ փորձի Վենեսուելայում կազմակերպել պետական յեղաշրջում, ինչպէս դա եղավ 2002թ., ապա մենք կդադարեցնենք նաւթ մատակարարել այդ պետութեանը»,- նշել է Ուգո Չավեսը: Ըստ նրա, այդ ժամանակահատուածում երկրում տեղի ունեցած պետական յեղաշրջման անյաջող փորձի յետեւում կանգնած է եղել Վաշինգտոնը: Միեւնոյն ժամանակ Չավեսն ընդգծել է, որ Վենեսուելան ներկայ պահին կատարում է նաւթի արտահանման վերաբերեալ ստանձնած պարտաւորութիւնները: Նա հոյս է յայտնել նաեւ ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրութիւններից յետոյ Սպիտակ տան հետ կառուցողական երկխօսութեան մասին: Վենեսուելայում տեղի ունեցած էներգետիկ գագաթնաժողովի ժամանակ կարիբեան պետութիւնները կնքել են էներգետիկ անվտանգութեան պայամանագիր: Գագաթնաժողովի ժամանակ Ուգո Չավեսը յայտարարել է, թէ «Վենեսուելան դարերով կարող է նաւթով եւ գազով ապահովել տարածաշրջանի պետութիւններին»:
  -   Միջազգային